21:39  ,  11 հուլիսի, 2014

Լեբրոն Ջեյմսը վերադարձավ «Քլիվլենդ»

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի լավագույն խաղացողներից Լեբրոն Ջեյմսը պայմանագիր կկնքի իր նախկին ակումբի՝ «Քլիվլենդի» հետ, հաղորդում է si.com-ը:

Լեբրոն Ջեյմսը կարիերան սկսել է «Քլիվլենդուն» եւ հանդես է եկել մինչեւ 2010 թվականը, երբ տեղափոխվեց «Մայամի»՝ դառնալով NBA-ի կրկնակի չեմպիոն: Նա նաեւ կրկնակի օլիմպիական չեմպիոն է:

29-ամյա Լեբրոն Ջեյմսն այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով