15:45  ,  16 մայիսի, 2012

Ռոբեն. Նախկին թիմի դեմ խաղալը յուրահատուկ է

Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը Չեմպիոնների լիգայի եզրափակիչի՝ «Չելսիի» հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ պատրաստվում է հաղթել իր նախկին թիմին (Ռոբենը 2004-2007թթ. հանդես է եկել «Չելսիում»)։

«Մենք արդեն հաղթել ենք իմ նախկին թիմերից մեկին՝ Մադրիդի «Ռեալին»: Հուսով եմ, որ հաջորդը կլինի «Չելսին»: Նախկին թիմի դեմ խաղալը շատ յուրահատուկ է: Վստահ եմ, որ եզրափակիչից հետո մենք ավելի բարձր տրամադրություն կունենանք, քան նրանք։ «Բավարիան» ֆուտբոլի պատմության մեծագույն ակումբներից է։ Մենք պատրաստվում են իրականացնել մեր երազանքը մայիսի 19-ին եւ մեր անունները գրենք ակումբի պատմության մեջ»,- Ռոբենի խոսքը փոխանցում է goal.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում