14:52  ,  9 հուլիսի, 2014

Աշխարհում 8 մարդ է խաղադրույք արել Բրազիլիա - Գերմանիա խաղի 1:7 հաշվի վրա (ֆոտո)

Չհաստատված տվյալներով, աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Բրազիլիա - Գերմանիա հանդիպման համար աշխարհում ընդամենը ութ մարդ է խաղադրույք կատարել 1:7 հաշվին, հաղորդում է 101greatgoals-ը: Նրանցից մեկը 20 դոլար խաղադրույքով շահել է 46 հազար 380 դոլար` հաշիվը կցելով Խեդիրայի գոլի հետ: Անգլիայի բնակիչներից մեկն էլ 5 ֆունտ ստերլինգի խաղադրույք է կատարել եւ շահել է 2500 ֆունտ: 1:7 հաշվի գործակիցը եղել է 500:

Հիշեցնենք, որ այդ խաղում երկուական գնդակ են խփել Տոնի Կրոսն ու Անդրե Շյուրլեն, իսկ Թոմաս Մյուլերը, Միրոսլավ Կլոզեն եւ Սամի Խեդիրան աչքի են ընկել մեկական անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով