00:20  ,  9 հուլիսի, 2014

Հայ մրցավարը կսպասարկի Եվրոպայի լիգայի խաղ

«Սանտ Խուլիա» (Անդորրա) - «Չուկարիչկի» (Սերբիա) ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը: Հուլիսի 10-ին կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Զավեն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի օգնականները կլինեն Մեսրոպ Ղազարյանը եւ Արման Ղուշչյանը, իսկ չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Սուրեն Բալիյանը, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով