20:23  ,  3 հուլիսի, 2014

Ուիմբլդոն-2014. Տիտղոսը կվիճարկեն Էժենի Բուշարն ու Պետրա Կվիտովան

Կանադացի Էժենի Բուշարը նվաճեց թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց եզրափակիչի ուղեգիր: Նա առաջին անգամ հանդես կգա «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում: Ուիմբլդոնում 13-րդ համարն ունեցող Էժենի Բուշարը կիսաեզրափակիչում 7:6 (7:5), 6:2 հաշվով առավելության հասավ ռումինացի Սիմոնա Հալեպին, որն ուներ երրորդ համարը: Հանդիպումը տեւեց 1 ժամ 34 րոպե: Եզրափակիչում 20-ամյա Էժենի Բուշարի մրցակիցը կլինի չեխ Պետրա Կվիտովան, որն ավելի վաղ պարտության էր մատնել չեխ Լյուցիա Շաֆարժովային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով