18:34  ,  3 հուլիսի, 2014

Ուիմբլդոն-2014. Պետրա Կվիտովան եզրափակիչում է

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում հայտնի դարձավ կանանց մրցաշարի եզրափակիչի առաջին մասնակիցը: Չեխ Պետրա Կվիտովան 7:6 (8:6), 6:1 հաշվով առավելության հասավ Լյուցիա Շաֆարժովայի (Չեխիա) նկատմամբ: Հանդիպումը տեւեց 1 ժամ 19 րոպե:

Եզրափակիչում Պետրա Կվիտովայի մրցակիցը կլինի ռումանցի Սիմոնա Հալեպի եւ կանադացի Էժենի Բուշարի հանդիպման հաղթողը:

Հիշեցնենք, որ տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչում կխաղան սերբ Նովակ Ջոկովիչն ու բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը եւ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ու կանադացի Միլոշ Ռաոնիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս