12:27  +04,  2 հուլիսի, 2014

Վարդան Բիչախչյան. Ցանկանում ենք անցնել նվազագույնը 2 որակավորման փուլ

Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը խոսել է Կարագանդայի «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման առային փուլի դիմակայության մասին:

«Ունենք ուժեղ թիմերի դեմ խաղալու փորձ: Կարագանդայի «Շախտյորը» հենց այդպիսի թիմ է: Նրանք խաղային պրակտիկայի առավելություն ունեն: Ղազախստանի առաջնությունն ընթացքի մեջ է, իսկ մենք դեռ նախապատրաստվում ենք նոր մրցաշրջանին: Անկախ ամեն ինչից, «Շիրակը» կփորձի լուծել իր առջեւ դրված խնդրը: Ցանկանում ենք անցնել նվազագույնը 2 որակավորման փուլ»,- Բիչախչյանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ «Շիրակի» եւ «Շախտյորի» միջեւ առաջին խաղը կկայանա հուլիսի 3-ին Գյումրիում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս