09:50  ,  2 հուլիսի, 2014

«Փյունիկ» - «Աստանա» խաղի տոմսերն անվճար են

Երեւանի «Փյունիկի» եւ ղազախական «Աստանայի» միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման մեկնարկային փուլի առաջին խաղը կլինի տոմսերով:

«Փյունիկի» կայքը հայտնում է, որ տոմսերն անվճար կարելի է ձեռք բերել հուլիսի 2-ից «Փյունիկի» մարզադպրոցից:

Հիշեցնդնք, որ «Փյունիկ» - «Աստանա» խաղը կկայանա հուլիսի 3-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում: Հանդիպումը կսպասարկի լեհ Տոմաշ Մուսյալը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով