17:11  ,  28 հունիսի, 2014

Պելեն համաձայն է Սուարեսի որակազրկման հետ

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն անդրադարձել է ՖԻՖԱ-ի՝ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի նկատմամբ պատժամիջոցին:

«ՖԻՖԱ-ն ճիշտ վարվեց: Դա օրինակ կծառայի մյուս ֆուտբոլիստների համար: Եթե պատժամիջոցն այդքան խիստ չլիներ, նմանատիպ միջադեպերը հաճախ կկրկնվեին: Ոչ ոք իրավունք չունի վարվել այնպես, ինչպես Սուարեսը: Վստահ եմ, որ այդ պատիժն արդար էր եւ դարձյալ կկիրառվի նմանատիպ իրավիճակների դեպքում»,- Պելեի խոսքը մեջբերում է Folha de Sao Paulo-ն:

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի երրորդ տուրի խաղում Թուրինի «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար Սուարեսը 9 խաղով որակազրկվել էր ազգային հավաքականի կազմում, ինչպես նաեւ 4 ամսով հեռացվել է ֆուտբոլից եւ այդ ընթացքում չի մասնակցի ոչ մի մրցաշարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով