16:25  ,  25 հունիսի, 2014

167 նորվեգացի երկրպագու խաղադրույք էր կատարել, որ Սուարեսը կկծի մրցակցին

167 նորվեգացի երկրպագու խաղադրույք էր կատարել Betsafe բուքմեյքերական ընկերությունում, որ անգլիական «Լիվերպուլի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը խաղի ընթացքում կկծի մրցակցին, հաղորդում է BBC-ն։

Խաղադրույքի գործակիցը 175 էր։ Բուքմեյքերական ընկերությունը նրանց վճարել է մոտ 44 հազար ֆունտ ստերլինգ, իսկ առավելագույն շահումը կազմել է 2000 ֆունտ։

Հիշեցնենք, որ 27-ամյա հարձակվողը ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին խաղում կծել էր իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը։

ՖԻՖԱ-ն Սուարեսի նկատմամբ հարուցել է կարգապահական գործ։ Պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստը կարող է որակազրկվել երկու տարով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով