20:19  ,  20 հունիսի, 2014

Հայ սուսերամարտիկները մեկնում են Եվրոպայի առաջնության

Հունիսի 24-28-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում Հայաստանի սուսերամարտիկները կմասնակցեն Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը: Այս օրերին հավաքականը  անցկացնում է վերջին մարզումները, որից հետո կմեկնի Թբիլիսի:  

Հավաքականի կազմում առաջնությանը կմասնակցեն 2014 թ. խոցասուսերի Հայաստանի գավաթակիր, Արաբկիրի «Ալբերտ Գրիգորյանի» անվան մարզադպրոցը ներկայացնող Արամայիս Գաբոյանը, Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող, խոցասուսերակիր, 2014 թ. Լատվիայի  Կաունաս քաղաքի միջազգային մրցաշարի հաղթող Էդուարդ Հովիկյանը,  ճկասուսերակիր, Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող, միջազգային մրցաշարերի հաղթող եւ րցանակակիր Մայքլ Հովհաննիսյանը եւ սուսերամարտի «Քեթրին»  ակումբը ներկայացնող 2014թ. Հայաստանի առաջնության հաղթող Էմմա Պողոսովան: Եվրոպական կոնֆեդերացիայի հրավերով Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը  կսպասարկի միջազգային կարգի մրցավար Արտաշես Մադոյանը, հաղորդում են Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում