11:37  ,  19 հունիսի, 2014

Գոլդեն Սանդս. Տիգրան Պետրոսյանը՝ փոխչեմպիոն

Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի անդամ Տիգրան Լ. Պետրոսյանը հաջողության հասավ Բուլղարիայի Գոլդեն Սանդս քաղաքում ավարտված մրցաշարում՝ դառնալով փոխչեմպիոն։

Նա վաստակեց 7 միավոր եւ 7 այլ մասնակիցների հետ բաժանեց առաջինից 8-րդ տեղերը։ Հայ շախմատիստը լրացուցիչ ցուցանիշներով երկրորդն է։

Առաջատարների թվում էր նաեւ Հովհաննդես Գաբուզյանը, իսկ Տիգրան Ս. Պետրոսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը վաստակեցին 6-ական միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով