13:07  ,  18 հունիսի, 2014

ԱԱ-2014. Գվարդիոլան պատրաստվում է հանդիպել Մեսիի հետ

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ներկա կլինի Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի՝ Նիգերիա - Արգենտինա խաղին, հաղորդում է Sport.es-ը։

Հանդիպումից հետո նա մտադիր է հանդիպել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսի հետ, ում հետ աշխատել է կատալոնական ակումբում։

Նիգերիա - Արգենտինա խաղը կկայանա հունիսի 25-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով