11:47  ,  16 հունիսի, 2014

NBA. Սան Անտոնիոն՝ 5-ակի չեմպիոն

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնության եզրափակիչի 5-րդ խաղում «Սան Անտոնիոն» սեփական խաղահրապարակում 104։87 հաշվով հաղթեց «Մայամիին»՝ շարքի հաշիվը դարձնելով 4։1։

Այս հաղթանակի շնորհիվ Գրեգ Պոպովիչի թիմը գահընկեց արեց «Մայամիին»՝ 5-րդ անգամ դառնալով չեմպիոն։

Մրցաշրջանի վերջին հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել ամերիկացի հարձակվող Լեբրոն Ջեյմսը, ով «Մայամիի» կազմում վաստակել է 31 միավոր։

NBA, եզրափակիչ, 5-րդ խաղ

«Սան Անտոնիո» – «Մայամի»՝ 104:87 (22:29, 25:11, 30:18, 27:29)

Շարքի  հաշիվը՝ 4:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով