Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնության եզրափակիչի 5-րդ խաղում «Սան Անտոնիոն» սեփական խաղահրապարակում 104։87 հաշվով հաղթեց «Մայամիին»՝ շարքի հաշիվը դարձնելով 4։1։
Այս հաղթանակի շնորհիվ Գրեգ Պոպովիչի թիմը գահընկեց արեց «Մայամիին»՝ 5-րդ անգամ դառնալով չեմպիոն։
Մրցաշրջանի վերջին հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել ամերիկացի հարձակվող Լեբրոն Ջեյմսը, ով «Մայամիի» կազմում վաստակել է 31 միավոր։
NBA, եզրափակիչ, 5-րդ խաղ
«Սան Անտոնիո» – «Մայամի»՝ 104:87 (22:29, 25:11, 30:18, 27:29)
Շարքի հաշիվը՝ 4:1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում