16:01  ,  14 հունիսի, 2014

ԱԱ-2014. Դարպասապահներ Բուֆոնն ու Սիրիգուն պատրաստ չեն

«Ջենոայի» դարպասապահ Մատիա Պերինն Իտալիայի հավաքականում այս պահին միակ դարպասապահն է, որը չունի առողջական խնդիրներ: Չի բացառվում, որ Անգլիայի դեմ առաջին խաղում Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հենց նրան ընդգրկի մեկնարկային կազմում, գրում է football-italia-ն:

Իր 5-րդ աշխարհի առաջնությանը ժամանած «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ոտնաթաթի վնասվածք ունի: ՊՍԺ-ի դարպասապահ Սալվատորե Սիրիգուն մի քանի օր չի մարզվել կողոսկրերի վնասվածքի պատճառով:

21-ամյա Պերինն Իտալիայի հավաքականի դարպասը պաշտպանել է աշխարհի առաջնության մեկնարկին նախորդած ստուգողական խաղում՝ նշելով նորամուտն ազգային թիմում: Իտալիան 5:3 հաշվով հաղթեց բրազիլական «Ֆլումինենսեին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով