12:46  ,  14 հունիսի, 2014

Սուարեսը կխաղա Անգլիայի հավաքականի դեմ

«Լիվերպուլի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի՝ Անգլիայի դեմ հանդիպմանը, հաղորդում է The Guardian-ը։

27-ամյա հարձակվողն ապաքինվել է վնասվածքից, սակայն չի խաղա Կոստա Ռիկայի դեմ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսի խոսքով՝ հարձակման գծում հանդես կգան Դիեգո Ֆորլամը եւ Էդինսոն Կավանին։

Հիշեցնենք, որ Ուրուգվայ - Կոստա Ռիկա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով