14:28  ,  13 հունիսի, 2014

Մայքլ Ջորդանը դարձել է միլիարդատեր

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Չիկագո» ակումբի լեգենդար խաղացող Մայքլ Ջորդանը մեծացրել է իր մասնաբաժինը «Շարլոտում», հաղորդում է Forbes-ը։

Այժմ նրան է պատկանում «Շարլոտի» բաժնետոմսերի 89.5 տոկոսը։ Դա նրան հնարավորություն տվեց միլիարդատերի կարգավիճակ ձեռք բերել։ Ակումբի արժեքը կազմում է 600 միլիոն դոլար, իսկ Ջորդանի անձնական կարողությունը՝ 600 միլիոն դոլար։

Այսպիսով, նա NBA-ի միակ խաղացողն է, ով դարձել է ասոցիացիայի ակումբներից մեկի սեփականատերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս