Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնության եզրափակիչի չորրորդ խաղում «Սան Անտոնիոն» հյուրընկալվելիս 107։86 հաշվով հաղթեց «Մայամիին»՝ շարքի հաշիվը դարձնելով 3։1։ Չեմպիոն հռչակվելու համար Գրեգ Պոպովիչի թիմին հարկավոր է եւս մեկ հաղթանակ տանել։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Մայամիի» ամերիկացի հարձակվող Լեբրոն Ջեյմսը՝ 28 միավոր։ «Սան Անտոնիոյից» ամենաշատ միավորները հավաքել է Կավայ Լեոնարդը՝ 20 միավոր։
NBA, եզրափակիչ, երրրորդ խաղ
«Մայամի» – «Սան Անտոնիո»՝ 86:107 (17:26, 19:29, 21:26, 29:26)
Շարքի հաշիվը՝ 1:3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում