13:56  ,  10 հունիսի, 2014

Գյոտցեն եւ Օզիլն ավելի թանկ են, քան ԱԱ-2014-ին մասնակցող չորս հավաքականներ միասին

Գերմանական Bild պարբերականը ներկայացրել է Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստներին։

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպաններ Մեսութ Օզիլը եւ Մարիո Գյոտցեն ավելի թանկ են, քան Հոնդուրասի, Կոստա Ռիկայի, Իրանի եւ Ավստրալիայի հավաքականների ֆուտբոլիստները միասին։

Ամենաթանկ ֆուտբոլիստներ ունեցող հավաքականներից առաջատարն է Իսպանիան, որի խաղացողների ընդհանուր արժեքը կազմում է 622 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում է Գերմանիայի թիմը՝ 562, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բրազիլիան՝ 467.5։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով