06:53  ,  14 մայիսի, 2012

Ֆորմուլա-1. հրդեհից 31 մարդ է տուժել

Առնվազն 31 մարդ է տուժել մայիսի 13-ին Ֆորմուլա-1-ի Իսպանիայի Մեծ մրցանակի ավարտից հետո «Ուիլյամս» թիմի տեխնիկական հատվածում սկսված հրդեհից: Մեկ օր անց հիվանդանոցում են մնում յոթ տուժածներ: Թիմի ներկայացուցիչները հայտնել են, որ հրդեհի պատճառը, ամենայն հավանականությամբ, եղել է գազի արտահոսքը:

Ֆորմուլա-1-ի թիմերը որոշել են «Ուիլյամսին» ցույց տալ տեխնիկական աջակցություն եւ հատկացնել սարքավորումներ հաջորդ փուլի համար: Թիմի կորուստները գնահատվում են մի քանի միլիոն դոլար, հաղորդում է F1news.ru-ն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում