12:58  ,  7 հունիսի, 2014

Բենզեմա. «Ռեալը» հաջորդ մրցաշրջանում պետք է 6 տիտղոս նվաճի

Ցանկանում եմ նվաճել բոլոր տիտղոսները։ «Ռեալը» պարտավոր է դա անել, ասել է Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման։ 26-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ Արքայական ակումբը հաջորդ մրցաշրջանում պետք է նվաճի բոլոր հնարավոր տիտղոսները։ 

«Կաշխատենք բոլոր 6 տիտղոսները նվաճելու վրա։ Դա աշխարհի ակումբային առաջնությունն է, Իսպանիայի Սուպերգավաթը, Եվրոպայի Սուպերգավաթը, Պրիմերան, Իսպանիայի Գավաթը եւ Չեմպիոնների լիգան։ Հարկավոր է հաղթել այս բոլոր մրցաշարերում։ Կարող ենք դա անել, քանի որ հիանալի թիմ ունենք»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Արքայական ակումբը նվաճել է Իսպանիայի գավաթը եւ հաղթել Չեմպիոնների լիգայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով