11:06  ,  6 հունիսի, 2014

NBA. Չեմպիոնի անհաջող մեկնարկը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնության եզրափակիչի առաջին խաղում «Մայամին» հյուրընկալվելիս 95։110 հաշվով պարտվել է «Սան Անտոնիոյին»։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել ամերիկացի հարձակվող Լեբրոն Ջեյմսը, ով գործող չեմպիոնի կազմում հավաքել է 25 միավոր։ «Սան Անտոնիոյից» ամենաարդյունավետը Թիմ Դանկանն էր՝ 21 միավոր։

NBA, եզրափակիչ

«Սան Անտոնիո» – «Մայամի»՝ 110:95 (26:20, 28:29, 20:29, 36:17)

Շարքի  հաշիվը՝ 1:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով