Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչում ռումինացի Սիմոնա Հալեպը առավելության հասավ գերմանացի Անդրեա Պետկովիչի նկատմամբ: Այս մրցաշարում չորրորդ համարն ունեցող Հալեպը 1 ժամ 30 րոպեում հաղթեց 6:2, 7:6, (7:4) հաշվով:
Եզրափակիչում Հալեպը կմրցի ռուսաստանցի Մարիա Շարապովայի հետ, որը 4:6, 7:5, 6:2 հաշվով պարտության է մատնել կանադացի Էժենի Բուշարին:
Շարապովան ու Հալեպը հանդիպել են երեք անգամ: Հաղթանակ է տարել միայն Շարապովան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում