22:15  ,  5 հունիսի, 2014

«Ռոլան Գարոս». Եզրափակիչում՝ Մարիա Շարապովա - Սիմոնա Հալեպ

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչում ռումինացի Սիմոնա Հալեպը առավելության հասավ գերմանացի Անդրեա Պետկովիչի նկատմամբ: Այս մրցաշարում չորրորդ համարն ունեցող Հալեպը 1 ժամ 30 րոպեում հաղթեց 6:2, 7:6, (7:4) հաշվով:

Եզրափակիչում Հալեպը կմրցի ռուսաստանցի Մարիա Շարապովայի հետ, որը 4:6, 7:5, 6:2 հաշվով պարտության է մատնել կանադացի Էժենի Բուշարին:

Շարապովան ու Հալեպը հանդիպել են երեք անգամ: Հաղթանակ է տարել միայն Շարապովան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով