10:06  ,  5 հունիսի, 2014

Դոնալդ Ստերլինգը համաձայնել է վաճառել «Կլիպերսը»

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Կլիպերս» ակումբի սեփականատեր Դոնալդ Ստերլինգը, ով ցմահ որակազրկվել է ռասիստական արտահայտությունների համար, համաձայնել է ակումբը վաճառել միլիարդատեր Սթիվ Բալմերին, փոխանցում է ESPN Los Angeles-ը։

Սպասվում է, որ առաջիկա օրերին կողմերը կհայտարարեն գործարքի մասին։ Ստերլինգը «Կլիպերսի» վաճառքից կստանա մոտ 2 միլիարդ դոլար։

Հիշեցնենք, որ Ստերլինգը հեռախոսազրույցում մեղադրել էր ընկերուհուն սեւամորթների հետ մտերմություն անելու համար։ Ձայնագրությունը հայտնվել էր համացանցում, ինչից հետո ռասիստական սկանդալ է առաջացել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս