15:11  ,  4 հունիսի, 2014

Անչելոտի. Երբ Ռոնալդուն խաղադաշտում է, հանդիպումը սկսվում է 1։0 հաշվից

Կրիշտիանու Ռոնալդուի վիճակագրությունը պարզ է. նա աչքի է ընկնում յուրաքանչյուր խաղում, ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին՝ խոսելով Արքայական ակումբի եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Երբ նա խաղադաշտում է, հանդիպումը սկսվում է 1։0 հաշվից։ Ինձ զարմացրել է նրա պրոֆեսիոնալիզմը։ Ռոնալդուն իսկական առաջատար է, ով անցկացրել է ֆանտաստիկ մրցաշրջան, խփել բազմաթիվ գոլեր, որոնցից շատերը վճռորոշ էին»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։

Իսպանիայի ավարտված առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայի մրցաշարում Ռոնալդուն մասնակցել է 41 հանդիպման՝ խփելով 48 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով