19:31  ,  3 հունիսի, 2014

Բաքվում արգելվել է «Սուսերով պարը»

Բաքվում կայանալիք գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնության կազմկոմիտեն Բելառուսի թիմից պահանջել է հանդես չգալ Արամ Խաչատրյանի «Սուսերով պարի» տակ: Այդ մասին հայտնել է Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ Իրինա Լեպարսկայան՝ դրանով պատճառաբանելով Մինսկում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում թիմի ցածր արդյունքները գնդակով եւ ժապավենով թիմային վարժություններում: Բելառուսի թիմը ստիպված է եղել սեղմ ժամկետում փոխել ծրագիրը՝ ընտրելով նոր երաժշտություն, հաղորդում է tut.by-ը:

Գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի 30-րդ առաջնությունը Բաքվում կանցկացվի հունիսի 13-ից 15-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում