18:34  ,  3 հունիսի, 2014

«Ռոլան Գարոս». Մարիա Շարապովան դուրս եկավ կիսաեզրափակիչ

Մարիա Շարապովան նվաճեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր: «Ռոլան Գարոսի» կանանց մրցաշարի քառորդ եզրափակիչում ռուսաստանցի թենիսիստը 1:6, 7:5, 6:1 հաշվով առավելության հասավ իսպանացի Գարբինե Մուգուրուզայի նկատմամբ:

Կիսաեզրափակիչում Շարապովայի մրցակիցը կլինի կանադացի Յուջին Բուշարը, որը 7:6 (7:4), 2:6, 7:5 հաշվով հաղթեց Կարլա Սուարես Նավարոյին (Իսպանիա):

Քառորդ եզրափակիչի մյուս զույգերում կմրցեն Սվետլանա Կուզնեցովան  (Ռուսաստան) ու Սիմոնա Հալեպը (Ռումինիա), Սառա Էրանին (Իտալիա) ու Անդրեա Պետկովիչը (Գերմանիա): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում