12:54  ,  3 հունիսի, 2014

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի առաջնություն

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան (ՀՎՖ) Երեւանի «Կիլիկիա» մարզադահլիճում անցկացրեց Volley All Festival 2014 մանկապատանեկան փառատոնը, որին մասնակցեցին 120-ից ավելի պատանի վոլեյբոլիստներ: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ մասնակից թիմերին նվիրեց վոլեյբոլի գնդակներ:

2014 թվականի հունիսի 20-ին  Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի եւ Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի հետ Սեւանում կանցկացնի լողափնյա վոլեյբոլի փառատոն, իսկ 2015 թվականի սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի առաջնություն, հայտնում են ՀՎՖ-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս