15:32  ,  2 հունիսի, 2014

Նյու Յորքում ծեծել են «Կլիպերսի» սկանդալային սեփականատիրոջ ընկերուհուն

Երկու անծանոթներ ծեծել են Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Կլիպերս» ակումբի սեփականատեր Դոնալդ Ստերլինգի ընկերուհի Վիվիան Ստիվիանոյին, ով հայտնվել էր ռասիստական սկանդալի կենտրոնում, փոխանցում է IGN-ը։

Այդ մասին հայտնել է Ստիվիանոյի փաստաբանը։ Նրա խոսքով՝ երկու անծանոթներ հարձակվել են 31-ամյա կնոջ վրա, երբ նա դուրս էր գալիս Մանհեթենում գտնվող հյուրանոցից։ Վիվիանը տեղափոխվել է հիվանդանոց։ Սակայն նա լուրջ վնասվածքներ չի ստացել։ Առաջիկայում Ստիվիանոն միջադեպի մասին կհայտնի ոստիկանություն։

Հիշեցնենք, որ Ստերլինգը հեռախոսազրույցում մեղադրել էր ընկերուհուն սեւամորթների հետ մտերմություն անելու համար։ Ձայնագրությունը հայտնվել էր համացանցում, ինչից հետո ռասիստական սկանդալ է առաջացել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով