«Մայամին» կրկնեց «Բոստոնի» 27 տարվա վաղեմության ռեկորդը՝ 4-րդ անգամ անընդմեջ դուրս գալով Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչ, տեղեկացնում է ESPN-ը: «Բոստոնը» նման հաջողության հասել էր 1984-1987-ի մրցաշրջանների ընթացքում:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի 6-րդ խաղում «Մայամին» 117:92 հաշվով հաղթեց «Ինդիանային» ու դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի «Սան Անտոնիո» - «Օկլահոմա» զույգի հաղթողի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում