10:50  ,  31 մայիսի, 2014

NBA. «Մայամին» եզրափակիչում է

«Մայամին» դուրս եկավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչ: «Ինդիանայի» հետ շարքի 6-րդ խաղում գործող չեմպիոնը չորրորդ հաղթանակը տարավ՝ շարքի հաշիվը դարձնելով 4։2։

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստն ամերիկացի Լեբրոն Ջեյմսն էր, ով «Մայամիի» կազմում հավաքեց 25 միավոր: 

NBA, կիսաեզրափակիչ, 6-րդ խաղ

«Մայամի» - «Ինդիանա»՝ 117:92 (24:13, 36:21, 31:24, 26:34)

Շարքի հաշիվը՝ 4:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով