11:06  ,  30 մայիսի, 2014

NBA. «Սան Անտոնիոն» առաջ անցավ «Օկլահոմայի» հետ շարքում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի 5-րդ խաղում «Սան Անտոնիոն» սեփական խաղահրապարակում ոչ մի շանս չտվեց «Օկլահոմային»՝ հաղթելով 117:89 հաշվով։ «Սան Անտոնիոն» առաջ անցավ շարքում՝ 3։2։

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Քեւին Դյուրանտը, ով «Օկլահոմայի» կազմում հավաքեց 25 միավոր: «Սան Անտոնիոյից» ամենաարդյունավետը Թիմ Դանկանն էր՝ 22 միավոր։

NBA, կիսաեզրափակիչ

«Սան Անտոնիո» – «Օկլահոմա»՝ 117:89 (32:32, 33:23, 29:19, 23:15)

Շարքի  հաշիվը՝ 3:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով