Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի 5-րդ խաղում «Սան Անտոնիոն» սեփական խաղահրապարակում ոչ մի շանս չտվեց «Օկլահոմային»՝ հաղթելով 117:89 հաշվով։ «Սան Անտոնիոն» առաջ անցավ շարքում՝ 3։2։
Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Քեւին Դյուրանտը, ով «Օկլահոմայի» կազմում հավաքեց 25 միավոր: «Սան Անտոնիոյից» ամենաարդյունավետը Թիմ Դանկանն էր՝ 22 միավոր։
NBA, կիսաեզրափակիչ
«Սան Անտոնիո» – «Օկլահոմա»՝ 117:89 (32:32, 33:23, 29:19, 23:15)
Շարքի հաշիվը՝ 3:2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում