16:33  ,  27 մայիսի, 2014

«Ռոլան Գարոս». Աշխարհի երկրորդ ռակետի անակնկալ պարտությունը

Աշխարհի երկրորդ ռակետ Նա Լին դուրս է մնացել Ֆրանսիայում անցկացվող «Ռոլան Գարոսի» մրցաշարից։

Ֆրանսիայի բաց առաջնության առաջին շրջանում չինուհին պարտվել է ֆրանսուհի Կրիստինա Մլադենովիչին՝ զիջելով երեք սեթում։ Մրցախաղի տեւողությունը կազմել է 124 րոպե։

Հիշեցնենք, որ երկրորդ շրջան են դուրս եկել ամերիկուհի Սերենա եւ Վինուս Ուիլյամսները, ինչպես նաեւ ռուսաստանցի Մարիա Շարապովան։

Ֆրանսիայի բաց առաջնություն, կանայք, առաջին շրջան

Կրիստինա Մլադենովիչ(Ֆրանսիա) – Նա Լի (Չինաստան)՝ 7:5, 3:6, 6:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով