10:50  ,  27 մայիսի, 2014

NBA. Չեմպիոնին մեկ քայլ է բաժանում եզրափակիչից

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի չորրորդ խաղում գործող չեմպիոն «Մայամին» սեփական խաղահրապարակում 102:90 հաշվով հաղթեց «Ինդիանային»՝ շարքի հաշիվը դարձնելով 3:1:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն ամերիկացի Լեբրոն Ջեյմսն էր, ով 32 միավոր բերեց «Մայամիին»: Այսպիսով, չեմպիոնին անհրաժեշտ է մեկ հաղթանակ՝ եզրափակիչ դուրս գալու համար։

NBA, կիսաեզրափակիչ

«Մայամի» - «Ինդիանա»՝ 102:90 (27:19, 22:25, 31:20, 22:26)

Շարքի հաշիվը՝ 3:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով