11:05  ,  26 մայիսի, 2014

NBA. «Օկլահոման» հաղթեց Ուեստբրուկի եւ Դյուրանտի ջանքերով

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի երրորդ խաղում «Օկլահոման» սեփական խաղահրապարակում 106:97 հաշվով հաղթեց «Սան Անտոնիոյին»՝ շարքի հաշիվը դարձնելով 1:2:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Ռասել Ուեստբրուկը տանտերերի կազմում վաստակեց 26 միավոր, իսկ «Օկլահոմայի» առաջատար Քեւին Դյուրանտը՝ 25 միավոր։

NBA, կիսաեզրափակիչ

«Օկլահոմա» – «Սան Անտոնիո»՝ 106:97 (28:29, 29:24, 26:23, 23:21)

Շարքի հաշիվը՝ 1:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով