Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի երրորդ խաղում «Օկլահոման» սեփական խաղահրապարակում 106:97 հաշվով հաղթեց «Սան Անտոնիոյին»՝ շարքի հաշիվը դարձնելով 1:2:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Ռասել Ուեստբրուկը տանտերերի կազմում վաստակեց 26 միավոր, իսկ «Օկլահոմայի» առաջատար Քեւին Դյուրանտը՝ 25 միավոր։
NBA, կիսաեզրափակիչ
«Օկլահոմա» – «Սան Անտոնիո»՝ 106:97 (28:29, 29:24, 26:23, 23:21)
Շարքի հաշիվը՝ 1:2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում