14:58  ,  24 մայիսի, 2014

70 հազար իսպանացի ֆուտբոլասեր է ժամանել Լիսաբոն (ֆոտո)

Ավելի քան 70 հազար իսպանացի ֆուտբոլասերներ են ժամանել Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոն, որտեղ մայիսի 24-ի երեկոյան տեղի կունենա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, եւ առաջին անգամ տիտղոսը կվիճարկեն նույն քաղաքը ներկայացնող թիմեր՝ Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն», հաղորդում է mundodeportivo-ն:

Հյուրերից միայն 34 հազարն ունի հանդիպման տոմս: Մյուսները հույս ունեն սեւ շուակում գտնել եզրափակիչի տոմս: Մի մասն էլ խաղին կհետեւի մեծ էկրանների վրա հեռարձակումով:

65 հազար տեղ ունեցող «Դա Լուշ» ստադիոնում հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում