12:28  ,  23 մայիսի, 2014

NBA. Նորեկների խորհրդանշական հավաքականը

NBA.com-ը ներկայացրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության նորեկների խորհրդանշական հավաքականը։

Առաջին տեղում է «Ֆիլադելֆիայի» պաշտպան Մայքլ Քարտեր-Ուիլյամսը։ Բացի Քարտեր-Ուիլյամսից՝ լավագույն հնգյակում են հայտնվել «Օռլանդոյի» պաշտպան Վիկտոր Օլադիպոն, «Յուտայի» պաշտպան Թրեյ Բյորքը, «Բրուքլինի» կենտրոնական Մեյսոն Պլամլին եւ «Նյու Յորքի» պաշտպան Թիմ Հարդուեյ կրտսերը։

Երկրորդ հնգյակում են «Բոստոնի» հարձակվող Քելի Օլինիկը, «Միլուոկիի» հարձակվող Յանիս Ադետոկունբոն, «Մինեսոտայի» կենտրոնական Գորգուի Դյենգը, «Շարլոթի» հարձակվող Կոդի Զելերը եւ «Օկլահոմայի» կենտրոնական Սթիվեն Ադամսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով