00:14  ,  22 մայիսի, 2014

Հայտնի գոլֆիստը հարսանիքից առաջ լքել է աշխարհի նախկին առաջին ռակետին

Հայտնի գոլֆիստ Ռորի Մակիլռոյը բաժանվել է աշխարհի նախկին առաջին ռակետ, դանիացի Կարոլին Վոզնյացկուց, փոխանցում է Guardian-ը։

25-ամյա մարզիկը նման որոշում է կայացրել հարսանիքից առաջ։ Զույգը պետք է ամուսնանար ամռանը։

«Ցանկանում եմ խոստովանել, որ խնդիրն իմ մեջ է։ Հասկացա, որ պատրաստ չեմ նման լուրջ քայլի։ Ցանկանում եմ Կարոլինին մաղթել լավագույնը, եւ շնորհակալություն հայտնել նրան երջանիկ պահերի համար, որոնք նա ինձ պարգեւել է։ Այլեւս չեմ կարող ասել ոչինչ»,- ասել է Մակիլռոյը։

Նշանադրության մասին զույգը հայտարարել էր Ամանորից հետո։ Բաժանման համար պատճառներ չկային. մի քանի օր առաջ Վոզնյացկին թվիթերյան իր էջում գրում էր ռոմանտիկ հաղորդագրություններ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով