12:04  ,  20 մայիսի, 2014

NBA. Դյուրանտի 28 միավորները չփրկեցին «Օկլահոմային»

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) մայիսի 19-ին կայացել է կիսաեզրափակիչի երկրորդ զույգի առաջին հանդիպումը։

«Սան Անտոնիոն» տանը 122։105 հաշվով հաղթել է «Օկլհամոյաին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել ամերիկացի հարձակվող Քեւին Դյուրանտը, ով հյուրերի կազմում վաստակել է 28 միավոր։

Կիսաեզրափակիչի մյուս զույգի առաջին խաղում գործող չեմպիոն «Մայամին» պարտվել էր «Ինդիանային»։ Մրցաշարքը մինչեւ թիմերից մեկի չորրորդ հաղթանակն է։

NBA, կիսաեզրափակիչ

«Սան Անտոնիո» – «Օկլահոմա»՝ 122:105 (30:27, 37:32, 22:23, 33:23)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով