10:25  ,  20 մայիսի, 2014

«Ռեալը» եւ «Աթլետիկոն» առաջին անգամ կխաղարկեն Իսպանիայի Սուպերգավաթը

Մադրիդի «Ռեալը» եւ «Աթլետիկոն» օգոստոսին կանցկացնեն Իսպանիայի Սուպերգավաթի երկու հանդիպում, փոխանցում է AS-ը։

Առաջին հանդիպումը կկայանա «Սանտյագո Բերնաբեուում», իսկ պատասխան խաղը՝ «Վիսենտե Կալդերոնում»։ Մադրիդյան ակումբներն առաջին անգամ կխաղարկեն Իսպանիայի Սուպերգավաթը։ «Աթլետիկոն» այդ տիտղոսը նվաճել է ընդամենը մեկ անգամ, իսկ Արքայական ակումբը՝ 9։ 

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում «Ռեալը» հաղթել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում, իսկ Դիեգո Սիմեոնեի թիմը՝ Պրիմերայում։ Բացի այդ, թիմերը կհանդիպեն նաեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, որը կկայանա մայիսի 24-ին Լիսաբոնի «Լա Լուշ» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում