21:12  ,  19 մայիսի, 2014

Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի 5 առաջատար առաջնությունների 100 լավագույն ֆուտբոլիստների շարքում

2013-2014 թվականների մրցաշրջանի արդյունքներով, whoscored.com-ը միջին գնահատականների հիման վրա կազմել է Եվրոպայի հինգ առաջատար առաջնություններում հանդես եկող 100 լավագույն ֆուտբոլիստների դասակարգման աղյուսակը:

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 7.58 միջին գնահատականով 30-րդ տեղում է:

Գերմանիայի ավարտված առաջնությունում 25-ամյա հայ ֆուտբոլիստը խփել է 9 գնդակ եւ կատարել է նույնքան գոլային փոխանցում: Մխիթարյանը երկուական գնդակ է խփել նաեւ Չեմպիոնների լիգայում եւ Գերմանիայի գավաթի խաղարկությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով