12:49  ,  19 մայիսի, 2014

«Աթլետիկոյին» խփած գոլի դրվագում Մեսին խաղից դուրս վիճակում չէր

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» «Կամպ Նոու» ստադիոնում ոչ ոքի խաղաց կատալոնական «Բարսելոնայի» հետ։ Այդ արդյունքի շնորհիվ Դիեգո Սիմեոնեի թիմը հռչակվեց Իսպանիայի չեմպիոն։

Հանդիպման 64-րդ րոպեին տանտերերի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարները չարձանագրեցին այդ գոլը։ Տեսանյութում երեւում է, որ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրն ամենամոտն էր «Աթլետիկոյի» դարպասին, սակայն խաղից դուրս վիճակ չպետք է գրանցվեր, քանի որ գնդակն արգենտինացու մոտ է հայտվել մրցակցի պաշտպանից։

Արդարության համար նշենք, որ իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հրում էր հյուրերի պաշտպան Խուանֆրանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում