18:38  ,  15 մայիսի, 2014

Հայ վետերանները հաղթեցին լատվիացիներին

Ֆուտբոլի Հայաստանի եւ Լատվիայի վետերանների հավաքականները մայիսի 15-ին ընկերական խաղ անցկացրին Երեւանում։

«Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում կայացած խաղում հայկական թիմը հաղթեց 3։2 հաշվով։ Հայկական թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Արամ Վարդանյանը, Արթուր Քոչարյանը եւ Լեւոն Ստեփանյանը, իսկ լատվիացիներից աչքի ընկան Միխայիլ Զեմլինսկին եւ Արմեն Ղասաբօղլյանը:

Հայաստանի եւ Լատվիայի վետերանները եւս մեկ խաղ կանցկացնեն մայիսի 17-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով