12:04  ,  12 մայիսի, 2014

NBA. Դյուրանտի եւ Ուեստբրուկի 67 միավորները չփրկեցին «Օկլահոմային»

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) մայիսի 11-ին կայացել է փլեյ-օֆֆի երկրորդ փուլի երկու հանդիպում:

«Օկլահոման» մրցակցի խաղահրապարակում 99։101 հաշվով պարտվել է «Կլիպերսին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Կեւին Դյուրանտը հավաքել է 40 միավոր, իսկ Ռասել Ուեստբրուկը՝ 27 միավոր։ Շարքի հաշիվն է 2։2։

«Ինդիանան» հյուրընկալվելիս 95։92 հաշվով հաղթել է «Վաշինգտոնին»՝ առաջ անցնելով շարքում՝ 3։1։

NBA, Փլեյ-օֆֆ, երկրորդ փուլ

«Վաշինգտոն» - «Ինդիանա»՝ 92:95 (26:27, 29:11, 17:33, 20:24)

Շարքի հաշիվը՝ 1:3

«Կլիպերս» - «Օկլահոմա»՝ 101:99 (15:32, 31:25, 17:18, 38:24)

Շարքի հաշիվը՝ 2:2 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով