Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) մայիսի 11-ին կայացել է փլեյ-օֆֆի երկրորդ փուլի երկու հանդիպում:
«Օկլահոման» մրցակցի խաղահրապարակում 99։101 հաշվով պարտվել է «Կլիպերսին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Կեւին Դյուրանտը հավաքել է 40 միավոր, իսկ Ռասել Ուեստբրուկը՝ 27 միավոր։ Շարքի հաշիվն է 2։2։
«Ինդիանան» հյուրընկալվելիս 95։92 հաշվով հաղթել է «Վաշինգտոնին»՝ առաջ անցնելով շարքում՝ 3։1։
NBA, Փլեյ-օֆֆ, երկրորդ փուլ
«Վաշինգտոն» - «Ինդիանա»՝ 92:95 (26:27, 29:11, 17:33, 20:24)
Շարքի հաշիվը՝ 1:3
«Կլիպերս» - «Օկլահոմա»՝ 101:99 (15:32, 31:25, 17:18, 38:24)
Շարքի հաշիվը՝ 2:2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում