11:09  ,  5 մայիսի, 2014

Բրիտանացի թենիսիստուհին մահացել է քաղցկեղից

Մեծ Բրիտանիան ներկայացնող, ազգությամբ ուկրաինացի թենիսիստուհի Ելենա Բալտաչան մահացել է քաղցկեղից, փոխանցում է BBC-ն։

30-ամյա մարզուհին Թենիսի միջազգային ֆեդերացիայի մրցաշարերում նվաճել է 11 տիտղոս: 2010 թվականին նա WTA վարկանիշային աղյուսակում մտել է առաջին 50-ի մեջ: Ավստրալիայի բաց առաջնությունում եւ Ուիմբլդոնի մրցաշարում դուրս է եկել երրորդ շրջան:

Ելենա Բալտաչան Կիեւի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Բալտաչայի դուստրն է: Ելենայի մայրը՝ Օլգա Բալտաչան, ԽՍՀՄ-ը ներկայացրել է Օլիմպիական խաղերում, հնգամարտի մրցաշարում:

Ելենան կարիերան ավարտել էր 2013 թվականի նոյեմբերին։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով